Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կրակոցներ Երևանում․բացահայտվել է հանցագործությունը
Դեկտեմբերի 4-ին` ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել…
Դեկտեմբերի 4-ին` ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։
Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն օրը՝ ժամը 22:35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երեւանի բնակիչներ, 27 եւ 44-ամյա անձինք։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է, տղամարդիկ վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գտնվող հաստատությունում վիճաբանության ժամանակ։
Պարզվել են մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ ապօրինի պահվող ատրճանակով կրակողի, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Ոստիկանությունից նշում է, որ մանրամասներին կանդրադառնան առաջիկայում։
Նմանատիպ հոդվածներ
Արա Մինասյանի բանկային հաշվում հայտնաբերվել են խոշոր չափերով գումար, ոսկու ձուլակտորներ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչ...
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցո...
Հարձակվել են Գագիկ Համբարյանի վրա
Գյումրիի Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահանզագում է, որ նախօրեին հարձակվել են իր վրա։ Հ...
4 անգամ ավել կոռուպցիա`հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս մասին գ...
Ավելին Պատահարներ բաժնից
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ ՆԳՆ
5.0