Քաղաքականություն
Ո՞վ կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը. Նիկոլ Փաշինյան, թե՞ Արարատ Միրզոյան
Դեկտեմբերի 6-ին կայանալիք` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի…
Դեկտեմբերի 6-ին կայանալիք` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը: \r\n\r\n«Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ է, և Հայաստանը կներկայացնի վարչապետը: Ես չեմ գնալու»,- ասել է Արարատ Միրզոյանը:\r\n\r\nԻ դեպ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դաշինքի դեկտեմբերի 6-ի վեհաժողովում նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի: Այդ մասին РБК--ին ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը: Իսկ քանի որ այս տարի ՀԱՊԿ ղեկավարների այլ հանդիպում նախատեսված չէ, մինչեւ 2019 թ. կազմակերպության նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի:\r\n\r\n«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի: Օրակարգն արդեն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին», - ասել է Արսեն Գասպարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ հերթական խախտումն...
Լևոն Քոչարյանից ևս մեկ գրառում. պետական մեքենա ինձ կցված չի եղել, պետությունից վառելիք չեմ ստացել
Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:\r\nԱյս մասին էլ ֆեյսբուքյան իր...
Ո՞վ է Արցախը դուրս թողել բանակցություններից. պարզաբանում է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ.Սողոմոնյանը
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքներին համապատասխա...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության վերաբերյալ համաձայնագրից
5.0
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել օտարերկրացիների համար վիզաների վճարները
5.0
Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան
5.0