Քաղաքականություն
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից:\r\n\r\nՆա, մասնավորապես, գրել…
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից:\r\n\r\nՆա, մասնավորապես, գրել է.\r\n\r\n«Հերթական խախտումը Իմ քայլը դաշինքի կողմից:\r\n\r\nՆրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով:\r\n\r\nԿոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է:\r\n\r\nՀրավիրում եմ ԿԸՀ եւ դիտորդների ուշադությունը:\r\n\r\nՀ.Գ. Սա էլ հիշեցում օրենքից:\r\n\r\nԸնտրական օրենսգիրք\r\n\r\nՀոդված 21\r\n\r\n2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են փակցվել միայն`\r\n\r\n2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առեւտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի եւ տաքսու) վրա կամ դրանց ներսում:\r\n\r\nԲազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա եւ այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով աշխատանքի է հրավիրում մասնագետների՝ 105-165 հազար դրամ աշխատավարձով
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամե...
Լևոն Քոչարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոն...
ԱԱԾ, ՀՔԾ նոր բացահայտումներ. անակնկալ թղթապանակ է պատրաստվել. «Իրատես»
«Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկո...