Լևոն Քոչարյանից ևս մեկ գրառում. պետական մեքենա ինձ կցված չի եղել, պետությունից վառելիք չեմ ստացել
Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:\r\nԱյս մասին էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը՝ այս կերպ արձագանքելով armtimes.com–ի հոդվածին՝ ըստ որի՝ ՙՔոչարյանի որդուն ծառայության ամբողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի ՙՎազ 2121՚ մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն որպես վարորդ որևէ կոնկրետ գործառույթ չի ունեցել՚:\r\nՀոդվածում նշվում է նաև, որ ՙորոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները ծառայությունն ավարտելուց հետո կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը և ավելի միլիոն դոլար՚:\r\nԼևոն Քոչարյանը սրա կապակցությամբ գրում է.\r\nՙԹերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ ՙարձանագրել՚ էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել:\r\nՊետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:\r\nԻնչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին:\r\nԱնհամբեր սպասում եմ, երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին՚։\r\nՀիշեցնենք, որ երեկ նույնպես Ռոբերտ Քոչարյանի որդին գրառում էր կատարել, որում ծառայության վայրից լուսանկարներ էր հրապարակել, և, հերքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը, նշել, որ գիշերել է ոչ միայն զորամասում, այլև վրաններում՝ Փամբակի լեռներում։\r\n

Քաղաքականություն