Քաղաքականություն
Ո՞վ է Արցախը դուրս թողել բանակցություններից. պարզաբանում է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ.Սողոմոնյանը
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքներին համապատասխան հանրաքվե է իրականացնել, ապա հանրաքվեի արդյունքները պաշտպանել: Այս մասին այսօր…
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքներին համապատասխան հանրաքվե է իրականացնել, ապա հանրաքվեի արդյունքները պաշտպանել: Այս մասին այսօր «Լազարևյան ակումբի» նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:\r\n\r\n«2006թ.-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց տվեցին՝ որտե՞ղ է հայկական կողմի փոխզիջումների սահմանը: Սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է Ղարաբաղի անկախությունը: Անցյալին վերադարձ չկա, Ղարաբաղը պետք է լինի անկախ և հետո ինքը որոշի՝ մնա անկախ, թե միանա Հայաստանին: Սա է հնարավոր փոխզիջումների սահմանը»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ Ղարաբաղում 2 սերունդ է ծնվել, որոնք ապրում են անկախ և չեն պատկերացնում, որ կլինեն Ադրբեջանի կազմում:\r\n\r\nՆա խոսեց նաև այն տեսակետների մասին, թե ով և երբ է Ղարաբաղը դուրս հանել բանակցային պրոցեսից: «Ասում են, թե իբր դա եղել է այն ժամանակ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները զբաղեցրել են բարձր պաշտոն Հայաստանում: Դա այդպես չէ: Ժիրայր Լիպարիտյանը դեռ 1997-ին ասել է, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հենց այս պահից ԼՂՀ-ն դադարեց մասնակցել բանակցություններին, ինչը խաթարեց դրանց բնականոնությունը: Եվ այո՛, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև բանակցությունների մեկնարկը կարտացոլի դրանց իրական իրավիճակը»,- շեշտեց Վիկտոր Սողոմոնյանը:\r\n\r\n
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Լևոն Քոչարյանից ևս մեկ գրառում. պետական մեքենա ինձ կցված չի եղել, պետությունից վառելիք չեմ ստացել
Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:\r\nԱյս մասին էլ ֆեյսբուքյան իր...
Ո՞վ կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը. Նիկոլ Փաշինյան, թե՞ Արարատ Միրզոյան
Դեկտեմբերի 6-ին կայանալիք` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պա...
Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու համար նախադրյալներ չկան. Դավիթ Տոնոյան
Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն` այդ պաշտոնում նոր ներկայացո...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության վերաբերյալ համաձայնագրից
5.0
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել օտարերկրացիների համար վիզաների վճարները
5.0
Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան
5.0