Թուրքիայից դեպի Ռուսաստան թռիչքներն արգելվել են․ չվերթների զանգվածային խափանումներ
Թուրքական Pegasus ավիաընկերությունը չեղարկել է սեպտեմբերի 2-ի գիշերը Բոդրումից Մոսկվա նախատեսված չվերթը։ Ուղևորների փոխանցմամբ՝ ավիափոխադրողը որոշումը պատճառաբանել է օդային տարածքում ստեղծված իրավիճակով՝ հայտնելով, որ թուրքական կողմն արգելել է դեպի Ռուսաստան թռիչքների իրականացումը:
Չվերթերի լայնածավալ խափանումներ են արձանագրվել նաև Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ անվտանգության նկատառումներով ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել: Չվացուցակի տվյալներով՝ չեղարկվել են Pegasus-ի մի շարք թռիչքներ դեպի Ստամբուլ, Բոդրում և Դալաման: Բացի այդ, գիշերվա և առավոտյան ժամերին չեղարկվել են Turkish Airlines-ի երկու չվերթ դեպի Ստամբուլ, ինչպես նաև Nesma Airlines-ի թռիչքը դեպի Շարմ էլ Շեյխ: Ցուցակում է հայտնվել նաև «Շիրակ Ավիա» ընկերության Մոսկվա–Երևան չվերթը, մինչդեռ օրվա մյուս ժամերի համար նախատեսված թռիչքները դեռևս պահպանվում են:
Ռուսաստանի խոշորագույն օդանավակայաններում՝ «Շերեմետևոյում», «Դոմոդեդովոյում», «Վնուկովոյում», «Պուլկովոյում» և Սոչիում, ստեղծվել է չվացուցակների լուրջ խաթարում։ Տասնյակ թռիչքներ չեղարկվել են, իսկ հարյուրավորները՝ հետաձգվել ժամերով: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Սանկտ Պետերբուրգի, Կալինինգրադի, Սոչիի և Անթալիայի ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Փաշինյանը միակը չէր․ Բիշքեկում ևս երեք երկրի ղեկավարներ չխոսեցին ռուսերեն
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) ընդլայնված ձևաչափի նիստի ընթացքո...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...