Քաղաքական հրահանգն է. երկրորդ կարծիք լինել չի կարող․ Լևոն Քոչարյան
Հերթական քաղաքական հրահանգն է, գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող, այս մասին լրագրողներին ասել է Լևոն Քոչարյանը` խոսելով հոր և եղբոր շուրջ կատարվող իրադարձությունների մասին։
«Իմիջիայլոց` այն հանգամանքները որ նշել են այս գործում, իրենց մեջ նորություն չեն պարունակում. 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ պատճառաբանություններով, ու ըստ էության` ոչ մի նոր բան չի բացահայտվել, այսինքն ` էն, ինչ կա` կա, եղել ա, չի թաքցվել, բայց եղել ա քաղաքական հրահանգ... Հերթական շինծու գործն ա։
Այն պատճառով, ինչ մտել են իմ տուն, կատարյալ անհեթեթություն ա։ Երկրի ղեկավարը կանգնում, ասում ա ամենաբարձր ամբիոնից` սա պետք ա նստի, սա պետք ա ունեզրկվի, չի տեղավորվում սա ոչ մի կերպ ժողովրդական սկզբունքների մեջ»,– հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նշենք, որ հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սեդրակ Քոչարյանի խափանանման միջոցի քննությունը։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություններ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում․ ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել
Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգ...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Զելենսկու աղմկահարույց խոստովանությունը․ խաբել է Թրամփին Ռուսաստանի հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ խաբել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ հարվածների համ...