Սինգապուրը յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքներին ավելի քան 55 հազար դոլարի աջակցություն կտրամադրի
Սինգապուրի կառավարությունը ծնելիության անկումը կանխելու նպատակով ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրի ընդհանուր առմամբ մոտ 70 հազար սինգապուրյան դոլար՝ ավելի քան 55 հազար ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Երկրի վարչապետ Լոուրենս Վոնգը հայտարարել է երեխաների համար նախատեսված վճարումների և ծնողական արձակուրդի համակարգի ընդլայնման մասին։ Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է հեշտացնել ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու գործընթացը։
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր երեխայի համար մինչև նրա 17 տարեկանը ընտանիքները կստանան շուրջ 55 հազար դոլարի աջակցություն։ Ծրագրում ներառված է նաև 10 հազար սինգապուրյան դոլարի վճարում երեխայի ծննդյան պահին, ինչպես նաև նույն չափով գումար՝ հետագա կրթության համար։
Կընդլայնվեն նաև երեխայի խնամքի նպաստները, հատկապես բազմազավակ ընտանիքների համար։ Բացի այդ, երեխաներ ունեցող ընտանիքների համար նախատեսվում է հեշտացնել առաջին բնակարանի ձեռքբերումը։
Նոր միջոցառումների պատճառը Սինգապուրում ծնելիության ռեկորդային անկումն է։ 2025 թվականին ծնելիության գործակիցը կազմել է ընդամենը 0,87 երեխա մեկ կնոջ հաշվով, մինչդեռ բնակչության բնական վերարտադրության համար անհրաժեշտ ցուցանիշը մոտ 2,1 է։
Սինգապուրի իշխանությունները կանխատեսում են, որ մինչև 2030 թվականը երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կլինի 65 տարեկանից բարձր։
Նմանատիպ հոդվածներ
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...