«Ուզում եք ՀՀ քաղաքացիություն՝ եկեք այստեղ ապրեք»․ Փաշինյանը՝ արտերկրի հայերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել Հայաստանում չբնակվող հայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործող պրակտիկան։
ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը նշել է, որ Սահմանադրությամբ հայերը պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն Հայաստան բնակության տեղափոխվելու պահից։
Նրա խոսքով՝ այսօր կան դեպքեր, երբ արտերկրում մշտապես բնակվող հայերը ՀՀ քաղաքացիություն են ստանում՝ առանց Հայաստան տեղափոխվելու, իսկ նրանց անձնագրերն ուղարկվում են բնակության երկիր։
«Մենք, կներեք արտահայտությանս համար, աջ ու ձախ քաղաքացիություն ենք բաժանում։ Միգուցե նախկինում դա արվում էր այն պատճառով, որ մեր երկրի քաղաքացիությունը բարձր վարկանիշ չուներ, բայց այսօր այն բարձրանում է։ Եվ բացի այդ, պետք է մեր իրավական պրակտիկան համապատասխանեցնել Սահմանադրությանը»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե արտերկրում բնակվող հայերը ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, պետք է գան և բնակվեն Հայաստանում։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...