Հայտնի է ում պատվին են կոչել մոր կողմից լքված նորածին աղջկան
Մոր կողմից լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե ի պատիվ Սոսե Մայրիկի։ 24News-ի հետ զրույցում աղջկան գտած Նարեկ Պետրոսյանն հայտնել է, որ անունը սոցծառայության կողմից է դրվել։
Նա հայտնեց, որ պարբերաբար տեսակցում է երեխային, դրական դինամիկա կա, բայց իր խոսքով, թոքերի հետ դեռևս խնդիր կա։ Նարեկը հայտնեց նաև, որ մինչև ամսվա վերջ աղջիկը կմնա հիվանդանոցում։
«Արդեն համաձայնություն կա, որ դուրսգրմանը ես ամեն ինչ կազմակերպեմ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։
Նշենք, որ Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոսեին կտեղափոխեն մանկատուն։
Նմանատիպ հոդվածներ
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
Սեուտայի Տրամպոլին լողափի ինքնաբուխ ճամբարում հանգրվանած շուրջ 200 միգրանտներ ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայն պահանջելո...
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ
Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ: Օգոստո...