Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսում թմրանյութ և զենք-զինամթերք է հայտնաբերվել. 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու…

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարանակ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու։ Հիմնավորվեցին նաև ոստիկանների մյուս կասկածները։


 
Բաժնում տղամարդն ընդունեց, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է, տանն էլ ունի զնեք-զինամթերք և աճեցնում է կանեփ։


Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։


 
Նույն օրը Դարանակ գյուղի 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի երկու հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։


 
Նախաքննությունը շարունակվում է։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250