Թրամփը կրճատել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունները՝ պատճառաբանելով Կիմ Չեն Ընի հետ «բարեկամությամբ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է էապես կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների ծավալը։ Իր որոշումը նա բացատրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած լավ հարաբերություններով։
Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ այդ զորավարժությունները մեծ ծախսեր են պահանջում և հիմնականում ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների կողմից։
«Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ընի հետ իմ շատ լավ հարաբերությունները՝ ես դժգոհ եմ, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները նաև «բոլորովին անտեղի և թշնամական ազդակ» են ուղարկում մի երկրի, որը, ըստ ԱՄՆ նախագահի, իր նախագահության ընթացքում իրեն «անվնաս և հարգալից» է պահել։
Թրամփը նշել է, որ զորավարժություններն ամբողջությամբ չեղարկելու համար արդեն ուշ է, ուստի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարել է զգալիորեն կրճատել դրանց մասշտաբը։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ վերջերս Հարավային Կորեայի նախագահին հարցրել է՝ արդյոք Սեուլը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին Իրանի ապամիջուկայնացման հարցում, սակայն բացասական պատասխան է ստացել։ Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է, որ համատեղ զորավարժությունների կրճատումը որևէ կերպ կապված չէ Սեուլի այդ դիրքորոշման հետ։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԱՄՆ պաշտոնյաները մայիսին որոշել են ուղիղ կապ հաստատել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայաց...