Ռազմական

Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries առևտրային հարթակի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝…

Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries առևտրային հարթակի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։


Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի 16-ի գիշերը Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումից հետո դադարել է գործել «Կոլեդինո» արդյունաբերական պարկում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը։


Ուկրաինայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ այն ընկերության՝ տարածքով ամենամեծ պահեստն էր՝ շուրջ 250 հազար քառակուսի մետր մակերեսով։


Գիշերային հարձակումից հետո դադարել է գործել նաև Դոմոդեդովոյում գտնվող պահեստը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում Wildberries-ի խոշոր պահեստի տարածքում ԱԹՍ-ների հարձակումից հետո լայնածավալ հրդեհ է բռնկվել։ Ռուսական իշխանությունները հաստատել են օբյեկտին հարվածի փաստը։


«Ռուսական լոգիստիկան սուր կերպով զգում է պատերազմի հետևանքները, որը ՌԴ-ն բերել է Ուկրաինա»,- հայտարարել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։


Հուլիսի 18-ից սկսած Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Wildberries-ի մի շարք պահեստների։ Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Մոսկվայի, Տամբովի և Ռյազանի մարզերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում, ինչպես նաև Եկատերինբուրգում, Պենզայի մարզում և Ուդմուրտիայում։


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Wildberries-ի պահեստներին հասցված հարվածներն անվանել է պատասխան Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածներին։


Զելենսկու խոսքով՝ այդ օբյեկտներն ապահովել են պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումներ, որոնք օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250