ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը երկրի անդամակցությունն այլևս առաջնահերթ նշանակություն չունի Անկարայի համար։ Այս մասին նա ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Reuters-ը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Բրյուսելը պատրաստակամություն չի ցուցաբերում Թուրքիային ընդունելու Եվրամիության կազմ։ Էրդողանը նշել է, որ նման դիրքորոշման արդյունքում «պարտվող կողմը» կլինի հենց Եվրոպան։
Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999 թվականին, իսկ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին։ Հետագա տարիներին կողմերի միջև մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ են առաջացել։
2024 թվականին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ սպասել Բրյուսելի որոշմանը և դիտարկելու է այլ «պատմական ուղիներ»։
2023 թվականի մայիսին Եվրոպական խորհրդարանում խոշորագույն քաղաքական ուժ հանդիսացող Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը հայտարարել էր, որ ո՛չ Բրյուսելը, ո՛չ Անկարան շահագրգռված չեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությամբ՝ կոչ անելով դադարեցնել բանակցությունները։
Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ Բրյուսելից որևէ քայլ չի ակնկալում՝ Եվրամիությանը մեղադրելով Թուրքիայի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։ Նրա պնդմամբ՝ Անկարան կատարել է ԵՄ-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, մինչդեռ Եվրամիությունը չի կատարել իր պարտավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած օրենքը, որով արգելվում էր մինչև 15 տարեկա...