Հասարակություն

Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը

Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը
Իրանում ի կատար է ածվել Շահրամ Սադեղիի մահապատիժը, որը մեղավոր էր ճանաչվել 2026 թվականի հունվարին երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահ մարմինների յոթ աշխատակիցների դիտավորյալ…

Իրանում ի կատար է ածվել Շահրամ Սադեղիի մահապատիժը, որը մեղավոր էր ճանաչվել 2026 թվականի հունվարին երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահ մարմինների յոթ աշխատակիցների դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար, հայտնում է Tasnim-ը։

Իրանի դատական համակարգի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ի երեկոյան Քարաջում։ Սադեղին մեծ արագությամբ ավտոմեքենան ուղղել է դեպի իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք գտնվում էին խաչմերուկում՝ կարգուկանոնը պահպանելու համար։ Արդյունքում յոթ ոստիկան ստացել են գլխի, ոտքերի, ձեռքերի և աչքերի ծանր վնասվածքներ։ Տուժածներից մեկը, իշխանությունների տվյալներով, երեք ամիս անցկացրել է կոմայի մեջ։

Վրաերթից հետո Սադեղին փախել է դեպքի վայրից, ապա անկարգությունների մասնակիցների օգնությամբ հրկիզել է ավտոմեքենան։ Ձերբակալությունից հետո նա խոստովանել է, որ դիտավորյալ է մեքենան ուղղել ոստիկանների վրա և շարունակել ընթացքը նրանց վրաերթի ենթարկելուց հետո։

Մահապատիժն ի կատար է ածվել կիրակի վաղ առավոտյան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250