Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք արտաքին քաղաքական և տարածաշրջանային հարցերի՝ խոսելով Եվրամիության հետ հարաբերությունների, F-35 կործանիչների, Գազայի և Սիրիայի իրավիճակի, ինչպես նաև Լիբանանի և Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումների մասին։
Էրդողանի խոսքով՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն այս պահին Անկարայի առաջնահերթություններից չէ։ Նա նշել է, որ ԵՄ կազմում Թուրքիայի բացակայությունից ամենից շատ տուժում է հենց Եվրոպան։
Անդրադառնալով F-35 կործանիչների հարցին՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից համապատասխան խոստում է ստացել և այժմ ակնկալում է դրա կատարումը։
Գազայի իրավիճակի վերաբերյալ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել Գազային։ Նրա պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը կատարում է ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Իսրայելը շարունակում է պատերազմը։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Սիրիայում կայունության հաստատման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Անկարան պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Նրա խոսքով՝ սիրիացի քրդերը ևս պետք է օգտվեն խաղաղության և կայունության հնարավորություններից։
Անդրադառնալով Մեքքայի համաձայնագրին՝ Էրդողանն այն կարևոր ուղերձ է անվանել միջազգային հանրությանը։ Ըստ նրա՝ համաձայնագիրը նախատեսում է մասնակից երկրների համատեղ գործողություններ՝ նրանցից մեկի դեմ արտաքին հարձակման դեպքում։ Նա չի բացառել, որ հետագայում դրան կարող են միանալ այլ երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը։
Լիբանանի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ շարունակվող իսրայելական հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում Անկարայում։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ ինքը կոչ է արել ԱՄՆ նախագահին նպաստել պատերազմի դադարեցմանը՝ հաշվի առնելով Վաշինգտոնի ազդեցությունը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան առաջնահերթ է համարում Հորմուզի նեղուցի հնարավորինս արագ բացումը։ Նրա գնահատմամբ՝ նեղուցի հետագա փակ մնալը չի բխում հակամարտության կողմերից որևէ մեկի շահերից։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԱՄՆ պաշտոնյաները մայիսին որոշել են ուղիղ կապ հաստատել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայաց...