ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԱՄՆ պաշտոնյաները մայիսին որոշել են ուղիղ կապ հաստատել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչների հետ՝ կասկածներ ունենալով, որ իրանական կողմի բանակցողները լիազորված չեն ինքնուրույն որոշումներ ընդունելու պատերազմի և խաղաղության հարցերում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի։
Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնը որպես միջնորդ ընտրել է Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, որը կապեր ուներ ինչպես ամերիկյան ղեկավարության, այնպես էլ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչների հետ։
Մայիսի սկզբին Սպիտակ տանը կարծում էին, որ Իրանի հետ համաձայնագրի կնքումը մոտ է, սակայն Թեհրանը ավելի քան 10 օր ուշացնում էր իր պատասխանը։ Ամերիկյան կողմում կասկածներ էին առաջացել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին վերջնական որոշումներ ընդունելու լիազորություններ չունեն, իսկ նրանց որոշումները կարող են արգելափակվել ԻՀՊԿ-ի կողմից։
Axios-ի տվյալներով՝ մոտավորապես մայիսի 10-ին ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն Թուլսի Գաբարդը՝ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հավանությամբ, կապվել է Բարզանիի հետ։ Նա խնդրել է պարզել՝ արդյոք ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին աջակցում է Վաշինգտոնի հետ իրանցի բանակցողների ձեռք բերած պայմանավորվածություններին։
Մայիսի 14-ին ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը գաղտնագրված հեռախոսով ժամանել է Բարզանիի գրասենյակ Էրբիլում։ Ըստ Axios-ի՝ Վահիդին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԻՀՊԿ-ն աջակցում է բանակցային ճանապարհով ճգնաժամը կարգավորելուն։ Բարզանին ստացված տեղեկությունն անմիջապես փոխանցել է Գաբարդին։
Դրանից հետո Թրամփի վարչակազմը Բարզանիին առաջարկել է Էրբիլում կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի միջև գաղտնի բանակցություններ։ Իրանական կողմը չի բացառել նման հանդիպումը, սակայն, Axios-ի տվյալներով, մտավախություն է ունեցել, որ իսրայելական հետախուզությունը կարող է տեղեկանալ բանակցությունների մասին։ Ի վերջո հանդիպումը չի կայացել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը սկսվել է փետրվարին։ Հունիսին կողմերը փոխըմբռնման հուշագիր էին կնքել, որը նախատեսում էր կրակի դադարեցում, սակայն հրադադարը պահպանվել էր ընդամենը մի քանի շաբաթ, որից հետո ռազմական գործողությունները վերսկսվել էին։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Իրանը հայտարարել է Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության երթուղիների շուրջ համաձայնության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային շաբաթ օրը հայտարարել է, որ մի քանի շաբաթ տևած տեխնիկական բանակցություններից հետո Իրանը...