Ֆրանսիայում կիբերհարձակման հետևանքով գողացվել են 678 հազար հարկատուների տվյալներ
Կիբերհարձակման հետևանքով գողացվել են Ֆրանսիայի հարկային ծառայությունից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց տվյալներ, հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի «չարամիտ գործող անձը» հայտարարել է, որ հունիսի վերջին ներխուժել է Ֆրանսիայի պետական ֆինանսների գլխավոր վարչության համակարգ։
Հետաքննությունը հաստատել է կիբերհարձակման փաստը, որի ընթացքում հարկատուների տվյալները դիտվել և արտահանվել են։
Լրացուցիչ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե կոնկրետ ինչ տվյալներ են արտահոսել և քանի հարկատու է տուժել։ Նախարարությունը հայտնել է, որ հետաքննության հետագա արդյունքները կհրապարակվեն։
«Տուժած օգտատերերը անհատապես կտեղեկացվեն այն մասին, թե իրենց որ տվյալները կարող էին դիտվել կամ արտահանվել, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կստանան տեղեկություններ ձեռնարկվելիք նախազգուշական միջոցների մասին», — ասվում է հայտարարությունում։
Ուրբաթ ավելի ուշ Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ կիբերհարձակման հետևանքով գողացվել են 678 հազար օգտատերերի տվյալներ։
Նմանատիպ հոդվածներ
Մարդուն վրաերթի ենթարկելու դեպքում հնարավոր է ազատվել քրեական պատասխանատվությունից
Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ լրացնելով 342-րդ հոդվածը։ Հոդվածը...
ՊՆ-ն փորձում է ակտիվացնել պայքարը բանակային անառողջ բարքերի դեմ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սե...
Կառավարությունը նախատեսում է կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ .Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են երկո...
ԱՄՆ-ն գործընկերներին կպահանջի ընտրություն կատարել ԱԲ մրցավազքում՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև
ԱՄՆ-ը պատրաստվում է տասնյակ երկրների հորդորել կողմնորոշվել Չինաստանի հետ արհեստական բանականության ոլորտում մրցակցության...