«Ադրբեջանն ու Թուրքիան մատակարար դառնալով՝ Հայաստանը կախվածության մեջ կդնեն»․ Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին և հայտարարել , որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող Հայաստանի համար գազի, էներգակիրների կամ այլ մատակարարումների համար այլընտրանքային աղբյուրներ լինել:
«Ո՞նց կարելի է ենթադրել, որ թշնամի պետությունները, որոնք վերջին 100 տարվա մեջ երկու անգամ մեր սեփական հայրենիքում ցեղասպանություն են իրականացրել մեր նկատմամբ, պետություններ, որոնք հայ մարդու, հայ ինքնության հետ խնդիր ունեն, կարող են շատ արագ դառնալ բարեկամ, հրաժարվել իրենց աշխարհաքաղաքական ծրագրերից ու դառնալ այլընտրանքային մատակարարման աղբյուր»,- ասաց Սաղաթելյանը։
Պատգամավորը շեշտեց՝ նման փոփոխությանը չի հավատում։ Վստահ է, որ ադրբեջանական կողմից ակտիվ մատակարարումները ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ էին տեղավորվում։ Նրա խոսքով՝ սա մեծ ծրագրի մի մաս է՝ հայ հասարակությանը մոլորեցնել, թե թշնամանքն անցյալում է, եղբայրության ժամանակն է։ Սակայն նպատակն է Հայաստանին մեկուսացնել հիմնական մատակարարներից, ապա «ծորակը» փակել։
«Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է՝ թշնամանալ բարեկամ երկրների հետ և փորձ անել բարեկամանալ թշնամի երկրների հետ, արդյունքում բարեկամների հետ թշնամանալու ենք, իսկ թշնամիների հետ չենք բարեկամանալու, և երկիրը տանելու ենք նոր արկածախնդրության»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների մ...