«Այս իշխանության օրոք մարտահրավերները միայն ավելանում են»․ Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանության հասցեին իրենց նախկին գնահատականները շարունակում են ուժի մեջ մնալ։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, իսկ իշխանափոխության հարցը շարունակում է մնալ ընդդիմության օրակարգում։
«Այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև օրեցօր ավելանում են»,- ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ և ապահովել համախմբում։
«Քննարկումներն այս փուլում կան, մենք մեր ճանապարհային քարտեզն ունենք, սակայն դա հրապարակելու համար համաձայնություն պետք է լինի։ Ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած։ Այս իշխանությունները հիմիկվանից ժողովրդին պատրաստում են զիջումներ իրականացնելուն»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների մ...