Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է
Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ 2026 թվականին Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի ուղղություններից մեկը։
Մերձավոր արտասահմանում ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի երկրների առաջատար եռյակում են ` Բելառուսը, Աբխազիան և Հայաստանը։
Նրա խոսքով՝ ռուսաստանցիների շրջանում 2026 թվականին ամենահայտնի երկրներն են` Թուրքիան, Եգիպտոսը և Չինաստանը, իսկ հաջորդում են Թաիլանդն ու Վիետնամը։
Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական տվյալները ևս ցույց են տալիս Ռուսաստանի բարձր մասնաբաժինը զբոսաշրջային հոսքում։
2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 1,240,307 զբոսաշրջիկ, որոնցից ամենամեծ՝ 40%-ը Ռուսաստանից է։ Հաջորդում են Վրաստանը՝ 15%-ով, և Իրանը՝ 8%-ով։
Միայն հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ, մինչդեռ 2025 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմել էր 263,592։
Միաժամանակ, 2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 416,743 ռուսաստանցի, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 338,052։
Այսպիսով, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը տարվա առաջին կիսամյակում աճել է 23.3%-ով, իսկ նրանց մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր զբոսաշրջային հոսքում՝ 37.3%-ից հասնելով 40%-ի։
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...