Ռուսաստանը ենթարկվել է զանգվածային դրոնային հարձակման․ խոցվել է 456 անօդաչու
Ռուսաստանի մի շարք շրջաններ գիշերվա ընթացքում զանգվածային դրոնային հարձակման են ենթարկնել։ Ռուսական կողմի տվյալներով՝ հարյուրավոր անօդաչուներ են արձակվել տարբեր ուղղություններով։
Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում բնակիչները պայթյունների ձայների և քաղաքի վրա բարձրացող ծխի մասին տեսանյութեր են հրապարակել։ Ուկրաինական մոնիթորինգային նախագծերը հայտնում են, որ հարձակում է եղել նաև տեղի նավթավերամշակման համալիրի վրա:
Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ գիշերվա ընթացքում տարածաշրջանի երկնքում ոչնչացվել է ավելի քան 70 անօդաչու։
Մոսկվայի ուղղությամբ, քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով, արձակվել է առնվազն 18 դրոն։ Եվս 16 անօդաչու խոցելու մասին հայտնել է Կալուգայի մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան։
Դրոնների մասին են հայտնել նաև Սևաստոպոլում։ Տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ գրանցվել է 15 անօդաչու։ Դրանցից մեկի հարվածից Ինժիր լողափի մոտ անտառ է հրդեհվել, և տարածքում գտնվող մարդկանց տարհանում են։
Դրոնային հարձակման մասին են հայտնել նաև Չուվաշիայի իշխանությունները։ Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ այնտեղ մեկ անօդաչու է խոցվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 456 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...