Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Կանյոնում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ անհետ կորել

Մեծ Կանյոն ազգային պարկում (Արիզոնա նահանգ, ԱՄՆ) հզոր ջրհեղեղը ավերել է Բրայթ Անջել առվակի վրայով անցնող գրեթե բոլոր հետիոտնային կամուրջները՝ կտրելով զբոսաշրջիկների էվակուացիայի ուղիները: Ազգային…

Մեծ Կանյոն ազգային պարկում (Արիզոնա նահանգ, ԱՄՆ) հզոր ջրհեղեղը ավերել է Բրայթ Անջել առվակի վրայով անցնող գրեթե բոլոր հետիոտնային կամուրջները՝ կտրելով զբոսաշրջիկների էվակուացիայի ուղիները: Ազգային պարկերի ծառայության տվյալներով՝ ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած, 62-ն արդեն էվակուացվել են: Մեկ մարդ զոհվել է, հայտնել է CNN-ը:


Ջրի հզոր հոսանքները Կոլորադո գետն են լվացել-տարել հսկայական քարաբեկորներ և մետաղական կառուցվածքներ: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ աղետի պատճառ կարող էին դառնալ ուժեղ տեղումները՝ մինչև 2,5 սանտիմետր, բարձրությունների մեծ տարբերությամբ քարքարոտ տեղանքում:


Փրկարարները շարունակում են որոնումները, սակայն երկուշաբթի օրը սպասվող նոր տեղատարափ անձրևների կանխատեսումը մեծացնում է կրկնակի հեղեղումների և քարաթափումների ռիսկը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250