ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 1,4 միլիարդ եվրո՝ ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից
Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի 1,4 միլիարդ եվրո, որը ստացվել է Ռուսաստանի սառեցված պետական ակտիվների տոկոսներից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի շարունակական դիմադրությանն աջակցելուն։
«Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Մենք օգտագործում ենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտը՝ դա ապահովելու համար։ Այդ միջոցներից ևս 1,4 միլիարդ եվրո ենք հատկացնում Ուկրաինային, ինչը կաջակցի Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ երկրի շարունակական դիմադրությանը»,- գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ օգոստոսի 3-ին ԵՄ բյուջե փոխանցված գումարը ձևավորվել է Եվրոպայում սառեցված Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների դրամական մնացորդների վրա կուտակված տոկոսներից:
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...