ՏԵՍԱՆՅՈՒԹ.Սա արդեն հարցեր է առաջացնում․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբինյանի եղբոր պաշտոնների մասին
Ազգային ժողովում Աննա Գրիգորյանն անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի հարցին և ներկայացրել նրա եղբոր՝ Լևոն Ռուբինյանի պաշտոնեական նշանակումների հետ կապված մանրամասները:
Աննա Գրիգորյանը, օգտվելով առիթից, շարունակել է իր գործընկեր Մեսրոպ Մանուկյանի բարձրացրած հարցադրումները, որոնք վերաբերում են Ռուբեն Ռուբինյանի եղբորը:
Նա նշել է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ինքը չի ճանաչում և ենթադրում է, որ լավ մասնագետ է, նշանակվել է «Ամիո Բանկի» վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն: Գրիգորյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ այդ բանկի 25 %-ը պատկանում է կառավարությանը, և Ռուբեն Ռուբինյանի եղբայրը բարձրաստիճան պաշտոնի է նշանակվել հենց այն բանից հետո, երբ կառավարությունը ձեռք է բերել այդ մասնաբաժինը:
Բացի այդ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը, հանդիսանում է «Վիվա Արմենիայի» կառավարման մարմնի անդամ: Այստեղ ևս, ըստ պատգամավորի, ամբողջ խնդիրն այն է, որ կառավարությունն ունի 20 % մասնաբաժին, և «Վիվասել-ՄՏՍ»-ի վաճառքից ու «Վիվա Արմենիա» դառնալուց հետո, երբ կառավարությունը ձեռք է բերել 20 %-ը, դրանից հետո է Լևոն Ռուբինյանը նշանակվել այդ պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Երևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված ստուգումների արդյունքում չնախատեսված վայրերում առևտուր անելու համա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հղած ուղերձում հայտարարել է. «Դատական գործընթացը միայն...