Երևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված ստուգումների արդյունքում չնախատեսված վայրերում առևտուր անելու համար կազմվել են արձանագրություններ և առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք։
Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում իրականացրել է միջոցառումներ։ Դրանց արդյունքում չսահմանված և չնախատեսված վայրերում առևտուր իրականացնելու փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ, ինչպես նաև կազմակերպվել է առգրավման գործընթաց, որի ընթացքում առգրավվել է մոտ 8 տոննա տարբեր տեսակի ապրանք։
Իրականացվող ստուգումներն ու միջոցառումները լինելու են շարունակական։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հղած ուղերձում հայտարարել է. «Դատական գործընթացը միայն...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Քարոզչության համար բերված համազգեստ․ Գեղամ Մանուկյանը ԶՈւ նոր համազգեստի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարության մեջ նշել է. «Այս տարվ...