ՏԵՍԱՆՅՈՒԹ.Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հղած ուղերձում հայտարարել է.
«Դատական գործընթացը միայն այս 15 հոգու դեմ չէ ուղղված, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի և դատավճռի՝ այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Այս բոլոր կեղծ մեղադրանքների մասով մենք շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։ Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, հորդորում եմ մեղադրանքների մասով հանրային ներկացնել Ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից եք դառնում դուք, նաև մեղսակից եք դարձնում նաև հայ ժողովրդին։ Դրանից բացի ակնկալում եմ իմանալ մեր՝ այստեղ գտնվողների, կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»։
Նմանատիպ հոդվածներ
Քարոզչության համար բերված համազգեստ․ Գեղամ Մանուկյանը ԶՈւ նոր համազգեստի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարության մեջ նշել է. «Այս տարվ...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Ինձ դատի տալը նույնն է, ինչ Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալը. Մարուքյանի արձագանքը Փաշինյանի հայցին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը իր youtube- յա...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...