Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո
Ուրբաթ առավոտից Սեուտայի սահմանն ապօրինի հատած 37 500 ներգաղթյալ արդեն վերադարձվել է Մարոկկո, հաղորդում է Euronews-ը։
Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներով, սահմանն ապօրինի հատել է 50 հազարից մինչև 60 հազար մարդ։
Առնվազն 34 մարդ զոհվել է՝ փորձելով Մարոկկոյից լողալով հասնել Սեուտա։
Ներգաղթյալների զանգվածային հոսքը ծանրաբեռնել է իսպանական իշխանություններին և մոտ 83 հազար բնակչություն ունեցող ինքնավար քաղաքի բնակիչներին։
Հինգշաբթի Իսպանիան և Մարոկկոն պայմանավորվել են արագացնել անկլավ ապօրինի մուտք գործած ներգաղթյալների վերադարձը։
Փախստականների ժամանման ծավալները Իսպանիայի կառավարությանը դրդել են բանակ ուղարկել՝ Սեուտայում անվտանգությունն ուժեղացնելու համար։ Վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է անկլավ, որտեղ սահմանների զանգվածային հատումներն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։
Գիշերվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել մարոկկոյական ոստիկանության և հարյուրավոր մարդկանց միջև, որոնք շարունակել են փորձել հասնել Սեուտա։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...