ՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA
ՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ընդլայնման ծրագրեր է մշակում։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ քննարկվող տարբերակներից մեկն ամերիկյան լրացուցիչ միջուկային զենքի տեղակայումն է Եվրոպայում։ Փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ-ն արդեն B61-12 տեսակի միջուկային ռումբեր է տեղափոխել Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազա։
Անվտանգային իրավիճակի հետագա սրման դեպքում ամերիկյան միջուկային ռումբերի տեղակայման հնարավոր վայրեր կարող են դիտարկվել նաև Լեհաստանը, Ֆինլանդիան և Լիտվան։
Խոսքը հիմնականում այսպես կոչված ոչ ռազմավարական միջուկային զենքի մասին է։ Ռազմավարական սպառազինության համեմատ այն պայթյունի ավելի փոքր հզորություն ունի և թիրախին կարող է հասցվել մարտական ինքնաթիռներով, փոքր հեռահարության կամ թևավոր հրթիռներով։
DPA-ի փոխանցմամբ՝ դաշինքի նոր ծրագրերի մշակման պատճառը Ռուսաստանի կողմից ենթադրվող սպառնալիքներն են։
Հուլիսի 22-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ եթե եվրոպական երկրները որոշեն հակամարտություն սկսել Ռուսաստանի հետ, ապա դա «ոչ կոնվենցիոնալ պատերազմ» կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...