«Մուլտի Ուելնես»-ը հայտնում է. փոխել են էջերի գաղտնաբառերը
«Մուլտի Ուելնես»-ի սպասարկման բաժնի ղեկավարը հայտարարել է, որ միայն ցուցանակը չէ, որ փոխել են։ Նրա փոխանցմամբ՝ յուրացվել է ընկերության 10 տարվա գործունեությունը, որը վարվել է նաև սոցիալական հարթակների՝ Ֆեյսբուքի և Ինստագրամի միջոցով։ Գաղտնաբառերն ու կոդերը փոխելով էջեր մուտք գործելն ամբողջությամբ անօրինական քայլ է։
Բաժնի ղեկավարը նշել է, որ կոնկրետ ինստագրամյան էջի անվանումը փոխարինել են նոր ցուցանակին համապատասխանող «Երևան Ուելնես» անվամբ, սակայն այնտեղ մնացել է ընկերության 10 տարվա աշխատանքը, իսկ հին հրապարակումները շարունակում են մնալ լոգոներով։
Նա արձանագրել է նաև հեռացված կամ արգելափակված տեսանյութեր ու փոստեր՝ կատարված գործողություններն անվանելով բացահայտ անօրինականություն։
Հուլիսի 31-ին «Մուլտի Ուելնես» ակումբը վերաբացվել է «Երևան Ուելնես Սենթր» անվանմամբ, ինչի մասին առավոտյան հայտնել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...