Լոռու մարզում սպանություն չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է կիսամյակի արդյունքները
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ամփոփել է ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները։ Հանդիպմանը մասնակցել են ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 334 հանցագործություն։ Սպանության դեպք չի արձանագրվել, սակայն բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք։ Բացի այդ, վնասազերծվել են հանցավոր կազմակերպություն և խմբավորումներ։
Ներկայացված տվյալների համաձայն՝ աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքերի ավելի ակտիվ բացահայտմամբ։
Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության մարզային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության, ինչպես նաև Ոստիկանության գվարդիայի Վանաձորի և Թումանյանի պետական պահպանության բաժինների ղեկավարները՝ ներկայացնելով իրենց ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները։
Համայնքային ոստիկանության տարբեր բաժիններում արձանագրվել են ինչպես հանցագործությունների նվազման, այնպես էլ աճի միտումներ։ Որոշ բաժիններում նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, մինչդեռ աճել են ընտանեկան բռնության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և տնտեսական բնույթի իրավախախտումների դեպքերը։
Լոռու մարզի պարեկային ծառայության աշխատակիցները տարվա առաջին կեսին կազմել են 45 274 վարչական արձանագրություն, ինչը 3994-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտվել է 88 հանցագործություն։ Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ դրանց հետևանքով զոհերի թիվը նվազել է։
Ամփոփելով արդյունքները՝ Արփինե Սարգսյանը դրական է գնահատել Լոռու մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը և հանձնարարել շարունակել աշխատանքները հանցավոր խմբերի բացահայտման, ապօրինի զենքի և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև անչափահասների նկատմամբ հանցագործությունների, ընտանեկան բռնության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ահազանգերին արագ արձագանքելու անհրաժեշտության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...