Իսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը
Իսպանիայի իշխանությունները փակել են Մարոկկոյի հետ սահմանին գտնվող Մելիլիա ինքնավար քաղաքի միակ սահմանային անցակետը՝ Բենի Էնզարը, այն բանից հետո, երբ հարյուրավոր միգրանտներ փորձել են հատել սահմանը։ Այս մասին հայտնում է El Pais-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Քաղաքի վարչակազմը բնակիչներին կոչ է արել չմոտենալ սահմանային գոտուն, որպեսզի չխոչընդոտեն անվտանգության ուժերի աշխատանքը։
EFE-ի տվյալներով՝ սահմանի շրջանում նաև կրակոցներ են լսվել։
Միգրանտները Մելիլիայի սահմանը սկսել են գրոհել հինգշաբթի գիշերը՝ փորձելով Իսպանիա հասնել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով։ Մելիլիայի նախագահ Խուան Խոսե Իմբրոդայի խոսքով՝ հաջողվել մուտք գործել շուրջ 300-400 միգրանտի։
Միաժամանակ ավելի լուրջ միգրացիոն ճգնաժամ է զարգանում Իսպանիայի մեկ այլ հյուսիսաֆրիկյան անկլավում՝ Սեուտայում։ TVE-ի փոխանցմամբ՝ այնտեղ սահմանը հատել է մոտ 2-3 հազար մարդ։ Հայտնի է նաև առնվազն 18 զոհված միգրանտի մասին, որոնց մարմինները ծովը դուրս է բերել ափ։ Իսպանիայի իշխանությունները Սեուտա են ուղարկել նաև ցամաքային զորքերի ստորաբաժանումներ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավիճակը սրվել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումից հետո, որով արգելվել է ծովում հայտնաբերված և անկլավներ հասնելու փորձ կատարող միգրանտների արագ արտաքսումը։ Այս ֆոնին ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները քննադատել են վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությանը՝ այն մեղադրելով միգրացիոն ճգնաժամը խորացնելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...