Ինֆանտինոյի պաշտոնավարումը վտանգված է․ ՈՒԵՖԱ-ն նախագահի նոր թեկնածու է փնտրում. Politico
ՈՒԵՖԱ-ն ցանկանում է Ջաննի Ինֆանտինոյին հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից և նրա փոխարինող է փնտրում՝ ըստ Politico-ի։
Շվեյցարացի Ջաննի Ինֆանտինոն ղեկավարում է ՖԻՖԱ-ն 2016 թվականից։ Հաջորդ տարի նա կարող է վերընտրվել նոր ժամկետով։ Սակայն, ըստ պարբերականի, եվրոպական ֆուտբոլային պաշտոնյաները ցանկանում են մարտահրավեր նետել նրան և որպես ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հավանական թեկնածու դիտարկում են կատարցի սպորտային գործիչ, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախագահ Նասեր ալ-Խելաիֆիին։
Պարբերականը ալ-Խելաիֆիին անվանում է «եվրոպական ֆուտբոլի ամենաազդեցիկ գործարարը»։ Նա 52 տարեկան է։ Բացի ՊՍԺ-ից, նա նաև ղեկավարում է Եվրոպական ակումբների ասոցիացիան և հանդիսանում է beIN խոշոր մեդիա խմբի նախագահը։
Ալ-Խելաիֆիի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա «բացարձակապես որևէ հավակնություն, մտադրություն կամ հետաքրքրություն չունի ՖԻՖԱ-ում որևէ պաշտոն զբաղեցնելու նկատմամբ»։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ալ-Խելաիֆիի թեկնածությունը կարող է աջակցություն ստանալ եվրոպացիների շրջանում, գլխավոր խնդիրը նրան համոզելն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում հնչեց ՀՀ պետական օրհներգը. ինչպես են արձագանքել
Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (71 կգ) Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխար...
Մեսսին դիմել է երկրպագուներին․ առաջին ուղերձը՝ եզրափակիչ դուրս գալուց հետո
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիային հաղթելուց հետո (2:1) կիսվել է գ...
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
ՈւԵՖԱ-ն հանդես է եկել կարևոր հայտարարությամբ
ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որում արտահայտում է իր պատրաստակամությունը դադարեցնել Եվրոպայի հավաքականների մասնակցո...