Հայ ըմբիշը կիսաեզրափակչում է աշխարհի Մ-17 առաջնությունում
Բաքվում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի երեք ներկայացուցիչներից մեկը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր: Դավիթ Բալեյանը (55 կգ) որակավորման փուլում 8:6 հաշվով առավելության է հասել լեհ Մացեյ Մրոժեկի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում նրա մեքսիկացի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտից:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4:1 հաշվով պարտության է մատնել վրացի Սաբա Մինդիաշվիլիին և անցել կիսաեզրափակիչ: Էրիկ Պապիկյանը (65 կգ) որակավորման փուլում 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Ռաշիդ Նազարովի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչում 1:8 հաշվով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Իբրագիմովին և ավարտել պայքարը: Վահե Ասլանյանը (80 կգ) որակավորման փուլում 2:6 հաշվով պարտվել է ռուս Կանտեմիր Ելմեսովին ու դուրս մնացել հետագա մրցելույթներից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականի կազմում մրցավայր մեկնած Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գևորգյանը (60 կգ) և Վարուժան Ասլանյանը (71 կգ) պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 1-ին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 մարզիկով և նվաճել 1 ոսկե ու 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել էր աշխարհի Մ-17 չեմպիոն, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) արժանացել էին բրոնզե մեդալների:
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավ...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Ջանես Նազարյանընվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը. Բաքվում կհնչի Հայաստանի օրհներգը
Հունահռոմեական ոճի ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր։ Բաքվում ըն...