Եթե այսօր ՀԷՑ-ում հավելագրումները իր իմացությամբ են արվում, ուրեմն այդ գումարը գնում է նրա տուն. Նարեկ Կարապետյանը։
«Մոտ վեց ամսվա ընթացքում 40-50 աշխատակցի ազատել ենք աշխատանքից։ Շուրջ 30 աշխատակցի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել։ Քննությունների արդյունքում հավելագրումների միջոցով գանձված ավելի շատ գումար ենք վերադարձրել, քան նախկինում էր վերադարձվել»,- հայտարարել է Կարապետյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ում արձանագրված խախտումներին։
Նրա խոսքով՝ ընկերությունը դեռ ՀԷՑ-ի ձեռքբերման առաջին իսկ օրվանից տեղեկացված է եղել թերագրումների և հավելագրումների խնդրի մասին։
«Մեկ բաժանորդի սպառումը թերագրել են, մյուսին՝ հավելագրել։ ՀԷՑ-ը դրանից որևէ օգուտ չի ստացել»,- նշել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ խնդիրը լուծելու հիմնական ճանապարհը «խելացի» հաշվիչների տեղադրումն է։ Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան արտադրություն, և ներկայում շուրջ 700 հազար բաժանորդ էլեկտրաէներգիայի վճարը ստանում է «խելացի» հաշվիչների տվյալներով։
«Եվս շուրջ 300 հազար բաժանորդ դեռ նման հաշվիչ չունի, ինչի պատճառով հավելագրումների ռիսկը պահպանվում է։ Տեղադրում ես «խելացի» հաշվիչը՝ հավելագրումը բացառվում է»,- ասել է Կարապետյանը՝ հավելագրումների վերաբերյալ հնչող պնդումները որակելով «անպատասխանատու քաղաքական հայտարարություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...