ԵՄ սահմանների վտանգավոր հատումները պետք է դադարեցվեն. Ֆոն դեր Լայենը Իսպանիայում իրավիճակի մասին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն «անընդունելի» է որակել իսպանական Սեուտա անկլավում ստեղծված իրավիճակը՝ միգրանտների զանգվածային ներհոսքի ֆոնին։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը մուտք գործի մեր Միություն՝ շրջանցելով մեր կանոնները։ Սահմանների վտանգավոր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն, մաքսանենգների ցանցերը՝ կազմաքանդվեն, իսկ միգրանտների վերադարձը պետք է իրականացվի արագ՝ մեր կանոններին համապատասխան»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական ցանցում։
Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Եվրահանձնաժողովն աջակցում է Իսպանիայի իշխանություններին իրավիճակը կայունացնելու հարցում և կապի մեջ է Մարոկկոյի ներկայացուցիչների հետ, որտեղից ժամանել են միգրանտները՝ կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Իսպանիայի էքսկլավ Սեուտայում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ քաղաք են հասնում մեծ թվով միգրանտներ Մարոկկոյից։ Մեկ օրվա ընթացքում շուրջ 49 հազար միգրանտ է ներխուժել Աֆրիկայի ափին գտնվող և Մարոկկոյին սահմանակից իսպանական Սեուտա քաղաք։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը։ Սեուտա էքսկլավ հասնելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 27-ի։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...