Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. Վարդևանյան
Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի տանը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան և կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ գործողությունն իրականացվել է բոլորին հայտնի քրեական վարույթի շրջանակներում, այն գնահատելով որպես քաղաքական գործունեությանը միջամտություն։
Վարդևանյանի խոսքով՝ խուզարկության անհրաժեշտությունն ու համաչափությունը հիմնավորված չեն եղել։ Նրա գնահատմամբ՝ նման ինտենսիվ վարույթային գործողության համար բավարար պատճառաբանություններ չեն ներկայացվել։
Փաստաբանն ընդգծեց, որ Նարեկ Կարապետյանն արդեն ունի Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, և նման պայմաններում նրա նկատմամբ իրականացվող գործողությունները պետք է համապատասխանեին հիմնավորվածության առավել բարձր շեմի։
Վարդևանյանը նշեց՝ քանի որ խուզարկությունը գաղտնի վարույթային գործողություն է, այլ մանրամասներ հրապարակել չի կարող։
Նա տեղեկացրեց, որ փաստաբանական թիմը բողոքարկելու է խուզարկության վերաբերյալ որոշումը, իսկ արդյունքների մասին կհայտնեն ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...