Կառավարությունը Վեդիի ջրամբարին լրացուցիչ 650 մլն դրամ կհատկացնի
Վեդիի ջրամբարն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ջրամբարը նախատեսված է 30 մլն խորանարդ մետր ջրի համար, սակայն այս պահին լցված է 12,5 մլն խորանարդ մետրով։ Խաչատրյանը պարզաբանել է, որ այն ամբողջությամբ չի լցվում, քանի որ ոռոգման ակտիվ շրջանում ջուրն ուղղվում է գյուղատնտեսական նպատակներով օգտագործմանը։
Նա նշել է, որ 2027 թվականի ընթացքում նախատեսվում է ջրամբարի ջրալցման ծավալը հասցնել 20 մլն խորանարդ մետրի, իսկ մինչև նույն տարվա վերջ՝ ամբողջական 30 մլն խորանարդ մետրի։
Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Վեդիի ջրամբարի ծրագրի համար լրացուցիչ 650 մլն դրամ կհատկացվի։ Նրա խոսքով՝ շուրջ 468 մլն դրամը կուղղվի կապալառուին՝ հետավարտական երաշխիքի շրջանակում, իսկ 117 մլն դրամը՝ խորհրդատուի ծառայությունների վճարմանը։
Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ մեկնարկել է ևս երեք նոր ջրամբարների՝ Քասախի, Լիճքի և Ելփինի նախագծերի իրականացումը, իսկ դրանց շինարարությունը նախատեսվում է սկսել մինչև այս տարվա վերջ։ Նրա խոսքով՝ ֆինանսավորման վերաբերյալ արդեն պայմանավորվածություններ կան նաև Արթիկի և Աստղաձորի ջրամբարների համար, իսկ Մաստարայի ջրամբարի նախագիծն արդեն ավարտվել է։ Բացի այդ, նախագծային աշխատանքներ են իրականացվում ևս 12 ջրամբարի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...