Դուրովին ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ներառվել է ՌԴ ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության՝ «Ռոսֆինմոնիթորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։
Համապատասխան գրառումը՝ 6895 համարով, հայտնվել է ռեեստրի «Ֆիզիկական անձինք» բաժնում։ Այն ունի հետևյալ տեսքը․ «ԴՈՒՐՈՎ ՊԱՎԵԼ ՎԱԼԵՐԵՎԻՉ*, ծնված՝ 10.10.1984 թ., ԼԵՆԻՆԳՐԱԴ ՔԱՂԱՔ»։
Ցանկում ներառվելը հանգեցնում է բանկային հաշիվների արգելափակման։ Դրանցից թույլատրվում է կանխիկացնել և ծախսել միայն սահմանափակ գումարներ։
Նախօրեին՝ հուլիսի 29-ին, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ Դուրովը ահաբեկչությանն աջակցելու գործով միջազգային հետախուզման մեջ է հայտարարվում։
Գերատեսչությունը որոշումը հիմնավորել էր նրանով, որ Telegram-ի ղեկավարությունը չի հեռացրել այն ալիքները, զրույցներն ու բոտերը, որոնք ուկրաինական հատուկ ծառայությունները, ինչպես նաև ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններն օգտագործում են «դիվերսիաներ, ահաբեկչություններ և զանգվածային սպանություններ իրականացնելու համար»։ ԱԴԾ-ն նաև նշել էր, որ մեսենջերն օգտագործվում է կիբեռխարդախների կողմից։
Փորձագետները «Ռադիո ՌԲԿ»-ի եթերում ընդգծել են, որ Դուրովին ներկայացված մեղադրանքը չի տարածվում Telegram-ի կամ մեսենջերի օգտատերերի վրա։
Իրավաբան Անդրեյ Ակսյոնովի խոսքով՝ օրենսդրությամբ հարթակի հիմնադրի դեմ հարուցված քրեական գործի և հենց հարթակի կարգավիճակի միջև ուղիղ կապ չկա։ Եթե պահանջները տարածվեն նաև ծառայության վրա, հնարավոր է երկու տարբերակ՝ այն կարող է ճանաչվել անցանկալի կամ ծայրահեղական կազմակերպություն։ Նույն տեսակետն է հայտնել նաև մեդիա իրավաբանների կոլեգիայի կառավարիչ գործընկեր Ֆյոդոր Կրավչենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...