13:00 Լուրերը մեկ տողով. Կառավարության հեռանալուց մինչև նոր քննչական գործողություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վարչապետը հայտարարել է Կառավարության հրաժարականի և նոր Ազգային ժողովի ձևավորման մասին, որից հետո ելույթ են ունեցել պաշտոն թողնող պաշտոնյաները:
•Էկոնոմիկայի նախարարությունը ստանձնել է «Արարատցեմենտի» կառավարումը և նշանակելու է ընկերության նոր տնօրենին:
•Կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Գագիկ Ծառուկյանի ընկերությունների տնօրեններին և քննարկել գործարանների վերաբացման հարցը:
•Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի ակցիայից հետո որոշվել է ուսումնասիրել նրանց ներկայացրած դիմումներն ու լուծում տալ 10-15 օրում:
•Գործադիրը հաստատել է Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններին ֆինանսական աջակցություն տրամադրելու պետական ծրագիրը:
•Վարչապետը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես հնարավորություն տնտեսության զարգացման ու մրցունակության բարձրացման համար:
•Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածու:
•Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով:
•Վարչապետը հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների նոր բանագնաց նշանակելու հարցում դեռևս որոշում չկա:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
09:00 Լուրերը մեկ տողով. Զանգվածային թունավորում՝ Հայաստանում. Ռմբակոծություններ Իրանում ու Ուկրաինայում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՀԱՅ ԸՄԲԻՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲԱՔՎՈՒՄ. Հայաստանի ներկայացուցիչը Բաքվում ընթացող մինչ...
16:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի տիկնոջ շուրջ զարգացումներ. Երևանում բացահայտված սպանություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստա...
20:00 Լուրերը մեկ տողով. Հայ ըմբիշը Բաքվում նվաճել է ոսկե մեդալ, կհնչի ՀՀ օրհներգը. ՖԻՖԱ-ի շուրջ նոր սկանդալ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բաքվում Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը նվաճել է ոսկե մ...