11:00 Լուրերը մեկ տողով. Բողոքի ակցիաներ Կառավարության մոտ, պատգամավորների միլիոնները, անհետացած երեխայի գրությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Կառավարության շենքի մոտ վարորդները բողոքի ակցիա են իրականացնում վարորդական վկայականների վերականգնման հետ կապված խնդիրների պատճառով:
•Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի են պատրաստվում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի աջակիցները:
•Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը:
•ՍիվիլՆեթն ուսումնասիրել ու ներկայացրել է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների հայտարարագրերն ու ամենահարուստ պաշտոնյաների ցանկը:
•Երևանում որոնվում է տանից դուրս եկած և անհետացած 14-ամյա պատանին, ով գրություն է թողել, որ ցանկանում է հրաժարվել աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:
•Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ անօրինական միգրացիա կազմակերպելու համար հետախուզվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին:
•Financial Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզության աջակցությամբ է հեռահար հարվածներ հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին:
•Իսրայելը ծրագրում է ստեղծել նոր մարտական անօդաչու ինքնաթիռ, որն իր հնարավորություններով չի զիջի ամերիկյան F-35 կործանիչներին: