Ինֆանտինոն պատրաստվում է վաճառել ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության բաժնեմասը. Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ է
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու հնարավոր ծրագրին կոշտ է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։
Նա հայտարարել է, որ ֆուտբոլը չի պատկանում ներդրողներին, այլ այն մարդկանց, ովքեր ամեն շաբաթ գալիս են մարզադաշտեր և աջակցում իրենց սիրելի թիմերին։
«Թույլ տվեք լիովին պարզ լինել։ Ֆուտբոլը չի պատկանում ներդրողներին։ Այն պատկանում է այն մարդկանց, ովքեր ամեն շաբաթ, անձրևի տակ, լցնում են տրիբունաները և կանգնած են դաշտի եզրին՝ աջակցելով իրենց թիմերին։
Աշխարհի առաջնությունը ապրանք չէ։ Այն համաշխարհային սպորտի ամենամեծ մրցաշարն է, և այն երբեք ոչ մեկին չի պատկանել այնքանով, որ այն կարող էր վաճառվել։ Անվանեք այս գործարքը ինչպես կուզեք, բայց վաճառեք նույնիսկ դրա մի մասը, և դուք կդավաճանեք ամեն ինչ։
Ֆուտբոլը պատկանում է երկրպագուներին։ Այն միշտ էլ եղել է և միշտ էլ կլինի»,- գրել է Բըրնհեմը։
Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Ինֆանտինոն քննարկում է Աշխարհի առաջնության բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու տարբերակը։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել ընկերություն, որը կկառավարի ՖԻՖԱ-ի տղամարդկանց և կանանց Աշխարհի առաջնությունները, ինչպես նաև Ակումբային աշխարհի առաջնությունը։
Ըստ հրապարակման՝ ներդրումային խումբը կարող է գլխավորել Thrive Capital-ը, իսկ ՖԻՖԱ-ի յուրաքանչյուր անդամ ասոցիացիա կարող է ստանալ մոտ 20 մլն դոլար արժողությամբ բաժնեմաս՝ այն պահելու կամ հետագայում վաճառելու հնարավորությամբ։