Թուրքիայում պաշտոնյա է սպանվել
Թուրքիայի Բաթման նահանգի Ասրի գերեզմանատանը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) Կենտրոնական շրջանային վարչության անդամ Մեհմեդ Դիրեքը, նրա որդին՝ Էրջան Դիրեքը, և եղբորորդին՝ Բեքիր Դիրեքը, գրում է ermenihaber.am-ը:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները շրջափակել են տարածքը: Բաթմանի նահանգապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով կա նաև 2 վիրավոր։
Ըստ նախնական տվյալների՝ հարձակման պատճառը աղջկա վերաբերյալ առաջացած խնդիրն է եղել, որը ընթացիկ տարվա մայիսին ևս մեկ մարդու սպանության պատճառ էր դարձել։ Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ, հարձակման այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ հետաքննությունն այժմ շարունակվում է:
Դեպքին արձագանքել է «ԱԶԿ»-ի Բաթմանի նահանգային կառույցի ղեկավար Հյուսեյն Շանսին՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և կուսակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին կտրուկ էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 26-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ...