Սուր գործիքով վազել է ոստիկանների ուղղությամբ. Գերմանիայում ահաբեկիչը սպանվել է
Բեռլինում նախօրեին տեղի ունեցած զանգվածային վրաերթի համար կասկածվողը մայրաքաղաքի Սպանդաու արվարձանի սեփական այգիների համալիրում սպանվել է, երբ փորձել է սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել ոստիկանների վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Ըստ նախնական տվյալների՝ նա սուր կտրող-ծակող գործիքով վազել է ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել։ Չնայած նրա կյանքը փրկելու՝ Բեռլինի հրշեջ ծառայության ջանքերին, նա տեղում մահացել է», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել էին, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Հաղորդվել էր, որ իրավապահները որոնում են մեղավորներին։
Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել էին, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայում ահաբեկչություն․ 29 տուժած, մեկ զոհ, կասկածյալը որոնվում է ամբողջ Եվրոպայում
Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել...
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Սևանում երկու ջրային սկուտեր իրար են բախվել
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:02-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ...