Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես Shamshyan.com հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական տղա է։
Նմանատիպ հոդվածներ
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Երևանում հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Երևանում երեկ հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տուն է մտել
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանի տուն է մտել։ Սովորաբար գալուն պես պետք է քննիչից ճշտում անեն, թույլ...
Գետից դուրս են բերել ջրահեղձ եղած 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմինը
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար...