Անթույլատրելի է. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն
Ժամը 10:13-ին Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ռումինիայի տարածքային ջրերի վրա խոցել է նոր անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն։
«Ուրբաթ առավոտյան խոցված անօդաչուն պատկանում է «Շահեդ» տիպին, որը Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Երեկ և այսօր խոցված անօդաչուների վերաբերյալ հետաքննությունները շարունակվում են։ Ռուսաստանի Դաշնության դեմ Ռումինիայի դիվանագիտական բողոքը հիմնված կլինի այդ հետաքննությունների արդյունքների վրա։ Անթույլատրելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության օդային տարածքն է։ Նման գործողություններն անընդունելի են, և մենք դրանց վերաբերվում ենք առավելագույն լրջությամբ՝ մեր դաշնակիցների հետ միասին։
Այս բազմակի խախտումների կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն»,- ասել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...