Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող Շեյխ Իսա և Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ամերիկյան ռազմաբազաներին։
Իրանական բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շեյխ Իսա ռազմաբազայում թիրախավորվել են վառելիքի պահեստները, պահեստային տարածքները, խոշոր սարքավորումների անգարներն ու ամերիկյան զինծառայողների տեղակայման վայրերը։ Նշվում է նաև, որ Ալ-Ազրաք ռազմաբազայում հարվածներ են հասցվել ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման անգարներին, ինչպես նաև ԱՄՆ զինված ուժերի տեղակայման կետերին։
Հայտարարությունը տարածել է իրանական Fars գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի նկատմամբ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով Թեհրանին Օրմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...