ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 4 օդանավակայանների նկատմամբ
ԵՄ Խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառել է ռուսական չորս օդանավակայան։ Սահմանափակումների տակ են հայտնվել «Շերեմետևոն», ինչպես նաև Միներալնիե Վոդիի, Ուլյանովսկի և Ռոստով ի Դոնի օդանավակայանները։ Խորհրդում հայտարարել են, որ դրանք օգտագործվում են ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների փոխադրման համար, և այդպիսով ներգրավված են Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության անցկացման մեջ։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև Աստրախանի մարզի «Օլյա» և Լենինգրադի մարզի «Վիսոցկ» նավահանգիստները։ Առաջինը, ԵՄ Խորհրդի հայտարարության համաձայն, օգտագործվում է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների կամ դրանց հետ կապված տեխնոլոգիաների կամ բաղադրիչների մատակարարման համար։ «Վիսոցկն» օգտագործվում է հում նավթի կամ նավթամթերքի ծովային փոխադրման համար այն նավերով, որոնք «կիրառում են բարձր ռիսկայնության մակարդակ ունեցող նավագնացության անկանոն պրակտիկաներ»։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում, որոնք ԵՄ Խորհուրդը հաստատել է երեկ, ներառված են վերջին չորս տարվա ընթացքում ռեկորդային սահմանափակումներ 218 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, երրորդ երկրների կրիպտոարժույթային հարթակների հետ գործարքների արգելք, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, գների առաստաղի ավտոմատ ճշգրտման մեխանիզմի կասեցում և այլ միջոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
Կիևն արձագանքել է Բաքվում կայացած Ռուսաստանի և Գերմանիայի միջև գաղտնի բանակցություններին
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացված գաղտնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...