Արաղչին ԱՄՆ-ին նախազգուշացրել է Իրանի ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին հասցված վնասների փոխհատուցման համար։
Արաղչին X-ի իր էջում գրել է, որ այլ պետության ակտիվների բռնագրավումը՝ ապագա և տվյալ գործին չառնչվող պահանջների դիմաց վճարելու նպատակով, ստեղծում է վտանգավոր նախադեպ։
«Նրանք, ովքեր ողջունում են այդ քայլը կամ շահում են այդ միջոցներից, պետք է հիշեն՝ հենց որ կառավարությունները բռնագրավումը դարձնեն ընդունված պրակտիկա, այլևս ոչ մի երկրի ակտիվ ապահով չի լինի։ Հետագա քաոսը չի լինի ո՛չ գեղեցիկ, ո՛չ խաղաղ»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Թրամփը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ սառեցված իրանական միջոցները կուղղվեն Մերձավոր Արևելքում նավերին հասցված վնասների փոխհատուցմանը։
Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբները Կարմիր ծովում հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի նավերի վրա, ինչի հետևանքով նավթի գինը հուլիսի 23-ին առաջին անգամ մայիսից ի վեր գերազանցել է մեկ բարելի դիմաց 100 դոլարը։
Իրանի ակտիվների սառեցման հարցը հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի առանցքային կետերից էր, սակայն հուլիսին պայմանավորվածությունը խախտվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վերսկսեց հարվածները Իրանի դեմ՝ Թեհրանի կողմից Օրմուզի նեղուցում նավերի գնդակոծության ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...