«Հայաստանում գործում էր «լավ տղա» ինստիտուտը, այսօր այդ ինստիտուտը չկա». Նազելի Բաղդասարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պնդմանը, թե գործող իշխանությունը խոսում է հավելագրումների մասին, որոնց հետ իրենք կապ չունեն։
«Մենք հետևողական ենք և չենք վարանել խոսել Գյումրու մանկապարտեզի դեպքի մասին։ Այժմ քրեական գործընթաց է տեղի ունենում։ Իսկ ինչո՞ւ դուք չեք խոսել։ Որովհետև տարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգը, որոնք տարբեր ժամանակահատվածներում, հատկապես ընտրական գործընթացներում, ձեզ և ձեզ հարող քաղաքական ուժերին մատուցել են ծառայություններ»,- ընդգծել է Բաղդասարյանը։
Պատգամավորը նկատում է․ «Ժամանակին Հայաստանում «արենդատոր» ասվածը հարց լուծող էր։ Դրա համար տարբեր տեղերում դուք աչք էիք փակում այն ապօրինությունների վրա, որոնք նրանք թույլ էին տալիս»։
«Մեզ համար փոստային ինդեքսով պայմանավորված չէ որևէ բնակավայրի, համայնքի համաչափ զարգացումը։ Մեզ համար համաչափ զարգացումը ոչ միայն տեսլական է, այլև իրական գործելաոճ»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի մտահոգությանը՝ համայնքային բյուջեների ցածր մակարդակի վերաբերյալ, Բաղդասարյանը հիշեցրել է, որ 2017 թվականից առ այսօր համայնքային բյուջեն եռապատկվել է՝ հարկերի և տուրքերի հավաքագրման արդյունքում։
Պատգամավորը նաև նշել է, որ նախկինում որոշ արտոնյալներ շարժական գույքը գրանցում էին փոքր համայնքներում և գույքահարկ չէին վճարում, իսկ այսօր նման պրակտիկա այլևս չկա։
«Հայաստանում գործում էր «լավ տղա» ինստիտուտը, այսօր այդ ինստիտուտը չկա։ Անշարժ գույքի տուրքերը մուծվում են տեղական բյուջե»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Տիկին Կարապետյանին որոշակի անակնկալներ հաստատ սպասվում են. Գառնիկ Դավթյան
Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը մեկնաբանել է իշխանության նե...